87258 դիտում
10:49 18-02-2022
Խոշոր ավտովթար՝ Երևանի կենտրոնում. 23-ամյա վարորդը BMW-ով բախվել է կայանված Tesla-ին, վերջինս, առաջ ընթանալով, բախվել է Toyota Highlander-ին, Toyota-ն էլ բախվել է կայանված Nissan Patrol-ին. օպերատիվ են գործել պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 23-ամյա Արշակ Չիբուխչյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայից դեպի Խորենացի փողոց ընթանալիս բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Tesla մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Հարվածի արդյունքում Tesla-ն առաջ է ընթացել և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyota Highlander մակնիշի ավտոմեքենային, վերջինս էլ, առաջ ընթանալով, բախվել է Nissan Patrol մակնիշի ավտոմեքենային։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Սուրեն Բալդրյանն ու Սամսոն Աղեկյանը։
Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում։
Օպերատիվորեն ժամանել է նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 101+
101+