211652_close_icon

Երևանում «Toyota Camry»-ի 22-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում բախվել է կայանված «Tesla»-ին, այնուհետև ծառին, որն էլ տապալվել է և վնասել կայանված «BMW»-ն և «Nissan»-ը․ «Toyota»-ի վարորդը լքել էր դեպքի վայրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count36585 դիտում article-date 13:15 01-01-2025
Այսօր՝ հունվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմաններում Ամիրյան 18 շենքի դիմաց Երևանի բնակիչ 22-ամյա Սամվել Գասպարյանը իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով բախվել է «Tesla» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև ծառին, որն էլ տապալվել է և վնասել «BMW» մակնիշի և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկները։

Գ․ Շամշյանի տեղեկություններով «Toyota Camry»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի և միայն պարեկների բացատրական աշխատանքի շնորհիվ է վերադարձել դեպքի վայր և պարզվել է, որ նա գտնվում ա ոչ սթափ վիճակում։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր