211652_close_icon
views-count15734 դիտում article-date 15:25 13-05-2014

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ, թե ինչպես է Երևանում 21-ամյա կին-վարորդը BMW-ով բախվում մեկ այլ BMW-ի, այնուհետ հայտնվում մայթին

[b]SHAMSHYAN.com[/b]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է երեկ՝ մայիսի 12-ին, Երևանում տեղի ունեցել երիտասարդ աղջկա կողմից վարած BMW մակնիշի ավտոմեքենայի բախումը կայանված BMW X5-ի հետ, որից հետո BMW X5-ն ինքնաբերաբար առաջ է ընթացել և բախվել կայանված 07-ին, իսկ X5-ին հարվածած BMW-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոուց և հայտնվել մայթին: Ինչպես ավելի վաղ վթարի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/13961/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], մայիսի 12-ին ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում BMW մակնիշի 77 NA 977 համարանիշի ավտոմեքենայի վարորդը հանրությանը հայտնի Մերգելյանի այգու տարածքում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրին կայանված BMW X5 և ВАЗ 2107 մակնիշների ավտոմեքենաներին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում: Վթարի մասին տեղեկացվել էր ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից դեպքի վայր էր ժամանել ՃՈ հետաքննիչ Արարատ Թևոսյանը: Հավաքվածները ֆոտոլրագրողին ասել էին, որ վարորդը եղել է երիտասարդ մի աղջիկ, ով գտնվում էր ոչ սթափ վիճակում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր