Ռունին հրաժարվել է գլխավորել «Էվերթոնը»
«Դերբիի» գլխավոր մարզիչ Ուեյն Ռունին հրաժարվել է «Էվերթոնը» գլխավորելու հնարավորությունից:
«Իմ գործակալին դիմել էր «Էվերթոնը» և խնդրել ինձ հարցազրույցի գալ: Ես մերժեցի:
Ես հավատում եմ, որ ԱՊԼ-ում մարզիչ կդառնամ և դրան պատրաստ եմ 100 տոկոսով: Սակայն ես «Դերբիում» աշխատանք ունեմ, որն ինձ համար կարևոր է», ասել է Ռունին:
Նշենք, որ ներկայումս «Դերբին» մեծ խնդիրների առջև է կանգնած: Տարբեր խախտումների համար ակումբից հանել են 21 միավոր և թիմը կարող է դուրս թռնել Չեմպիոնշիփից:
Հիշեցնենք, որ Ռունին կարիերան սկսել է հենց «Էվերթոնում»: