«Էվերթոնը» պաշտոնանկ արեց Ռոբերտո Մարտինեսին
Անգլիական «Էվերթոնը» պաշտոնապես հայտարարեց թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի պաշտոնանկության մասին:
Իսպանացի մասնագետը թիմի հետ աշխատել է երեք մրցաշրջանի ընթացքում: 2013/2014 մրցաշրջանում «Էվերթոնը» Անգլիայի Պրեմիեր Լիգայում զբաղեցրեց 5-րդ տեղը, 2014/15 մրցաշրջանում` 11-րդ, իսկ այս մրցաշրջանում թիմը վերջին տուրից առաջ զբաղեցնում է 12-րդ տեղը:
Մարտինեսի գլխավորությամբ 2013/14 մրցաշրջանում «Էվերթոնը» վաստակեց 72 միավոր, որը թիմի լավագույն արդյունքն է Պրեմիեր-Լիգայի պատմության մեջ: