211652_close_icon
views-count1850 դիտում article-date 22:34 26-01-2022

Australian Open. Մեդվեդևը աներևակայելի քամբեք գործեց ու դուրս եկավ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ավստրալիայի Բաց առաջնության քառորդ եզրափակիչում ռուս Դանիել Մեդվեդևը 4 ժամ 41 րոպե տևած պայքարում հաղթանակի հասավ կանադացի Աուգեր Ալիասիմ Ֆելիքսի նկատմամբ:

Առաջին երկու սեթում Մեդվեդևը պարտվեց 7:4, 6:3 հաշվով: Մյուս սեթերում աշխարհի երկրորդ ռակետը հաղթեց 7:6, 7:5, 6:4 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Ստեֆանոս Ցիցիպասի հետ:  Վերջինս քառորդ եզրափակիչ դուրս գալու համար առավելության հասավ իտալացի Յաննիկ Սինների նկատմամբ:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են Բերատինին ու Նադալը, հայտնում է Armsport.am-ը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր