211652_close_icon

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը` սերբական «Ցրվենա Զվեզդայի» ֆուտբոլիստ

views-count1240 դիտում article-date 18:39 23-06-2025
Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը կարիերան կշարունակի «Ցրվենա Զվեզդայում»։ Այս մասին հաղորդել է սերբական ակումբի պաշտոնական կայքը։

«Ցրվենա Զվեզդան» 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 1,7 միլիոն եվրո ու նրա հետ 2 տարվա պայմանագիր կնքել։ «Լոկոմոտիվը» ևս 500 հազար եվրո պարգևավճար կստանա ու Թիկնիզյանի տրանսֆերի հաջորդ վաճառքից կունենա 10 տոկոս մասնաբաժին։

Թիկնիզյանը մոսկովյան ակումբում հանդես էր գալիս 2021 թ. օգոստոսից։ 122 խաղում նա խփել է 16 գոլ, կատարել 17 գոլային փոխանցում։

Նմանատիպ նյութեր