«Վալենսիա»-ն պատմական սխրանք գործեց և դուրս եկավ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ. տեսանյութ
Հայտնի դարձավ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ փուլի վերջին մասնակցի անունը: Այդ թիմը դարձավ իսպանական «Վալենսիա»-ն, որը հերոսական կերպով հաղթահարեց շվեյցարական «Բազել»-ի արգելքը: Այս թիմերի առաջին խաղն ավարտվել էր շվեյցարական ակումբի 3:0 հաշվով հաղթանակով: Պատասխան խաղի հիմնական ժամանակը ավարտվեց իսպանական ակումբի 3:0 հաշվով հաղթանակով և երկու խաղերի արդյունքով խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ հանդիպման գլխավոր մրցավարը երկու կարմիր քարտ ցույց տվեց «Բազել»-ի խաղացողներին: Քանակական առավելություն ստացած «Վալենսիա»-ն ևս երկու գոլ խփեց «Բազել»-ի դարպասը և դուրս եկավ կիսաեզրափակիչ փուլ:
[b]«Վալենսիա»[/b] - «Բազել»` 5:0
Գոլեր` Ալկասեր 38', 70', 113', Վարգաս 42', Բերնատ 118'
Առաջին խաղ` 0:3