Australian Open. Թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը դուրս եկավ 3-րդ փուլ
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիտուհի Մարգարիտա Գասպարյանը թենիսի Ավստրալիայի բաց առաջնության 3-րդ փուլ դուրս եկավ:
Australian Open-ի 2-րդ փուլում Մարգարիտան 6:4, 6:4 հաշվով հաղթեղ Ճապոնիայի ներկայացուցիչ Կուրումի Նարուին և առաջին անգամ իր կարիերայում դուրս եկավ «Մեծ Սաղավարտի» մրցաշարի 3-րդ փուլ:
1/32 եզրափակիչում Գասպարյանի մրցակիցը կլինի ղազախստանցի Յուլիա Պուտինցևան, որը 2-րդ փուլում 6:3, 6:1 հաշվով հաղթելով չինուհի Հան Սինյունին, նույնպես առաջին անգամ է 3-րդ փուլում խաղալու: