211652_close_icon

Ավտովթար՝ Լոռու մարզում․ Վանաձորում բախվել են «Opel Astra»-ն ու «ՎԱԶ 2109»-ը․ կա 4 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count12991 դիտում article-date 11:40 03-07-2025
Այսօր՝ հուլիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում բախվել են 77-ամյա Էդիկ Ղ․-ի վարած «Opel Astra» մակնիշի և 31-ամյա Րաֆֆի Ս․-ի վարած «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, վաշտի հրամանատար Հրաչ Ամիրխանյանի և դասակի հրամանատար Վահագն Սարգսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արեն Գալստյանը և Նարեկ Թովմասյանը։

Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր