211652_close_icon
views-count2554 դիտում article-date 17:42 21-01-2022

Տեղի կունենա «Ապրելու հերոսություն: Կյանքի ծաղիկներ՝ ռազմի դաշտից» գրքի շնորհանդեսը

Ապրելու հերոսություն: Կյանքի ծաղիկներ՝ ռազմի դաշտից» գիրքը հայկական առաջին գեղարվեստական ոճով գրված հոգեբանական գիրքն է: Այն գրելու երկու խթան կար. առաջինը՝ Արցախյան երկրորդ պատերազմում իմ ապրած անձնական կորուստը, որը շատ արագ ակտիվացրեց ստեղծագործական  մեծ ոգեշնչվածություն, երկրորդը, թերևս, առավել հզորն ու գաղափարականը՝ հոգեկան անկման վիճակում հայտնված ու պատերազմի հետ առերեսված մեծաքանակ մարդկանց օգնելու իմ, որպես հոգեբանի ու իր հայրենիքը սիրո մարդու, ձգտումը:

Գիրքը բոլորի համար է, այն կարդալով ամեն մարդ կգտնի իր որոշ հարցերի պատասխաններ և ամենակարևորը՝ կյանքին ու ապրելու նայել այլ դիտակետ: Դրանում նրան կօգնեն գրքի հերոսները՝ նորակոչիկ, կամավորական, հաշմանդամություն ձեռք բերած զինվորական, երիտասարդ սպա,   ինչպես նաև  տողերիս հեղինակը, որոնք ծանոթացնում են պատերազմի արհավիրքից ծնված մահվան հետ առերեսումից առաջ եկած ապրումներն ու հաղթահարելու ուղիները:

Գիրքը պարունակում է ոչ միայն անձնային, այլ նաև ազգային աճի մասին գաղափարներ:

Ստացվեց գիրք ռազմի դաշտից, որը մոտիվացնում է մարդուն ապրել:

Գրքի ողջ հասույթը նախատեսել եմ ուղղել բարեգործության: Այս փուլում՝ շուրջ յոթ հարյուր գիրք նախատեսված է նվիրել պատերազմի արդյունքում համադամություն ձեռք բերած զինվորներին և պատերազմում զոհված զինվորների ընտանիքին: Գիրքը վաճառվելու է «Գնիր մեկ գիրք և մեկը նվիրիր զինվորին» կարգախոսով, նման ձևով յուրաքանչուր մարդու մասնակից դարձնելով բարեգործությանը:

Գրքի շնորհանեսը տեղի կունենա հունվարի 26 -ին, ժամը՝ 19:00 Էլիտ Պլազա բիզնես կենտրոնի 2-րդ հարկում:

Նմանատիպ նյութեր