211652_close_icon
views-count1633 դիտում article-date 17:05 18-11-2026

Ձեր ուզածն ի՞նչ է, որ պատերազմ լինի ու դուք զինվորի հացը գողանա՞ք․ Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ

Դուք հիմա զիջում եք Հայաստանի սահմանադրությունը՝ փորձելով կատարել Ալիևի հերթական պահանջը։ News.am-ի փոխանցմամբ, այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, դիմելով կառավարությանը, նեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը։

«Նախաստորագրված պայմանագրի 17 կետերից որևէ մեկում չկա որևէ պահանջ, որ Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի։ Հակառակը, տվյալ համաձայնագրի 2–րդ և 4–րդ կետերում արձանագրվում է, որ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային նկրտումներ չունեն և չեն կարող խառնվել միմյանց գործերին, բայց դուք սպասարկում եք Ալիևի օրակարգը»,–ասաց նա։ Ընդիմադիր պատգամավորը հարց ուղղեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին. «Խնդրում եմ մեկնաբանել Բայրամովի այսօրվա հայտարարությունը առ այն, որ 42 կիլոմետրանոց տրանսպորտային միջանցքի ստեղծման տեխնիկական պարամետրերին Ադրբեջանը պիտի մաս կազմի և քննարկումներ կան։ Պարզվում է, նոյեմբերի 6–ին հանձնաժողով է սկսել գործել Հայաստան–ԱՄՆ–Ադրբեջան, որը հենց այդ հարցերով է զբաղվում։ Խնդրում եմ մանրամասնեք, ինչ եք քննարկել։ Հենց նոր ձեր վարչապետը ասաց, որ ԹՐԻՓՓ նախագիծը գործնական փուլ է մտել և սահմանազատման մասին խոսեց, մինչդեռ օրեր առաջ ձեր կողմից տրված պատասխանում, պարոն Գրիգորյան, դուք նշել եք, որ դեռ ոչինչ որոշված չէ»։

Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Դահլիճի այս մասում և մյուս հատվածում ներկա բազմաթիվ մարդիկ շատ անձնական մասնակցություն են ունեցել Հայաստանում գրեթե բոլոր սահմանադրական հանրաքվեների արդյունքների կեղծմանը։ Բնական է, որ նրանք չպիտի ուզենան, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ունենա օրգանական կապ իր պետության հետ և ունենա սահմանադրություն։

Դուք ասում եք՝ Ալիևի սահմանադրություն, բայց դուք չեք ասում, որ այն սահմանադրությունները, որ ժամանակին ընդունել եք, դուք գնացել եք այստեղ, այնտեղ, տառի և ստորակետի մակարդակով համաձայնեցրել եք։ Ձեզ թույլ են տվել ինչ-որ նախադասություն ունենալ կամ ինչ-որ նախադասություն չունենալ։

Մենք, այո, շատ դժվար, շատ տառապալի ճանապարհ ենք անցել և մենք Հայաստանի Հանրապետությունը մենք ձեր սարքած թակարդից հանել ենք։ Դուք Հայաստանի Հանրապետությունը պատկերացնում եք որպես ֆորպոստ և հակամարտության փակուղի, մենք այդ փակուղուց Հայաստանի Հանրապետությունը հանել ենք և շարունակելու ենք գնալ այդ ճանապարհով։

Դուք ինչի եք պաշտպանում այս սահմանադրությունը, որովհետև այս սահմանադրությունը օլիգարխիայի սահմանադրություն է, մարիոնետային, կոռումպացված, դատական և պետական համակարգի սահմանադրություն է, ժողովրդի իշխանությունը արհամարհող սահմանադրություն է, այս սահմանադրությունը ընտրակեղծիքների և ընտրակեղծարարների սահմանադրություն է։

Մենք նոր սահմանադրությունը ունենալու օրակարգը որդեգրել ենք 8 տարի առաջ և մենք մեր օրակարգը իրականացնում ենք և հպարտ ենք, որ կարող ենք մեր օրակարգը իրացնելու հետ Հայաստանի Հանրապետությանը բերել անշրջելի խաղաղություն։

Ձեր ուզածը ի՞նչ է, որ խաղաղություն չլինի, որովհետև պիտի պատերազմ լինի, որ դուք զինվորի հացը գողանաք և միլիարդներ վաստակեք։ Որ դուք զորամասերից գողանաք ու բանակից փախածներով միլիարդներ վաստակեք, և հիմա վայնասուն բարձրացնեք։

Բայց ձեր պատասխանատվության ժամը եկել է, և դուք հերթով ձեր տեղը գտնում եք Հայաստանի ինքնիշխան պետության բանտախցերում»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում 

Նմանատիպ նյութեր