2261 դիտում
15:12 21-01-2022
«Ապրելու հերոսություն. Կյանքի ծաղիկներ՝ ռազմի դաշտից» գիրքը հայկական առաջին գեղարվեստական ոճով գրված հոգեբանական գիրքն է. վաճառքի ողջ հասույթը նախատեսվում է ուղղել բարեգործության
«Ապրելու հերոսություն. Կյանքի ծաղիկներ՝ ռազմի դաշտից» գիրքը հայկական առաջին գեղարվեստական ոճով գրված հոգեբանական գիրքն է: Այն գրելու երկու խթան կար. առաջինը՝ Արցախյան երկրորդ պատերազմում իմ ապրած անձնական կորուստը, որը շատ արագ ակտիվացրեց ստեղծագործական մեծ ոգեշնչվածություն, երկրորդը, թերևս, առավել հզորն ու գաղափարականը՝ հոգեկան անկման վիճակում հայտնված ու պատերազմի հետ առերեսված մեծաքանակ մարդկանց օգնելու իմ, որպես հոգեբանի ու իր հայրենիքը սիրո մարդու, ձգտումը:
Գիրքը բոլորի համար է, այն կարդալով ամեն մարդ կգտնի իր որոշ հարցերի պատասխաններ և ամենակարևորը՝ կյանքին ու ապրելու նայել այլ դիտակետ: Դրանում նրան կօգնեն գրքի հերոսները՝ նորակոչիկ, կամավորական, հաշմանդամություն ձեռք բերած զինվորական, երիտասարդ սպա, ինչպես նաև տողերիս հեղինակը, որոնք ծանոթացնում են պատերազմի արհավիրքից ծնված մահվան հետ առերեսումից առաջ եկած ապրումներն ու հաղթահարելու ուղիները: Գիրքը պարունակում է ոչ միայն անձնային, այլ նաև ազգային աճի մասին գաղափարներ:
Ստացվեց գիրք ռազմի դաշտից, որը մոտիվացնում է մարդուն ապրել: Գրքի ողջ հասույթը նախատեսել եմ ուղղել բարեգործության: Այս փուլում՝ շուրջ յոթ հարյուր գիրք նախատեսված է նվիրել պատերազմի արդյունքում համադամություն ձեռք բերած զինվորներին և պատերազմում զոհված զինվորների ընտանիքին:
Գիրքը վաճառվելու է «Գնիր մեկ գիրք և մեկը նվիրիր զինվորին» կարգախոսով, նման ձևով յուրաքանչուր մարդու մասնակից դարձնելով բարեգործությանը:
Սիրով հրավիրում ենք գրքի շնորհանեսին, որը տեղի կունենա հունվարի 26 -ին, ժամը՝ 19:00 Էլիտ Պլազա բիզնես կենտրոնի 2-րդ հարկում:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
2629 դիտում
17:42 21-01-2022
Տեղի կունենա «Ապրելու հերոսություն: Կյանքի ծաղիկներ՝ ռազմի դաշտից» գրքի շնորհանդեսը
1454 դիտում
17:50 05-03-2014
Բարեգործության նպատակով նկարահանվող «Ժամանակ» գեղարվեստական ֆիլմն արդեն պատրաստ է:
Այս բաժնից
1204 դիտում
14:40 31-01-2025
Այսօր հրապարակված տեսանյութն իրականում ահազանգ է, որ Սյունիքի հանձնման գործընթացն արդեն մեկնարկել է
808 դիտում
13:59 31-01-2025
Երևանի ավագանին ընդունել է որոշումը. 1 ուղևորության համար սահմանվել է 150 դրամ