4356 դիտում
20:07 19-08-2016
Տեղի կունենա ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Մարիամ Ասլամազյանի «Կյանքի դավթարը» գրքի շնորհանդեսը
Սեպտեմբերի 3-ին Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու)՝ Գյումրի քաղաքի Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի հետ համատեղ կանցկացվի նկարիչ Մարիամ Ասլամազյանի «Կյանքի դավթարը» ինքնակենսագրական պատումների ժողովածուի շնորհանդես-վաճառքը: Գրքի վաճառքից ստացված հասույթը կուղղվի Ասլամազյան քույրերի պատկերասրահի բարենորոգմանը:
Մարիամ Ասլամազյանի կյանքը անմնացորդ նվիրում էր արվեստին: Նկարիչն ապրել է մոտ մեկ դար՝ վրձինը ձեռքին, իսկ կյանքի վերջին տարիներին, ի մի բերելով արածն ու չարածը, գրել է «Կյանքի դավթարը» պատումների գիրքը: Մ. Ասլամազյանը, իրեն բնորոշ անկեղծությամբ և սեփական դիտարկումներով վերլուծել է իր ապրումները, պատմել կյանքի դժվարին տարիների ու երջանիկ դիպվածների մասին, անդրադարձել իր ընկերների՝ Մարտիրոս Սարյանի, Սեդրակ Առաքելյանի, Վազգեն Առաջին կաթողիկոսի, Ինդիրա Գանդիի և այլոց հետ հանդիպումների թանկ հուշերին: Հեղինակն իր տեսանկյունից վերանայել է խորհրդային, հետպատերազմյան տարիները և բնորոշել դրանց հետևանքները: Պատումների գիրքն առաջին անգամ հրատարակվել է 2000 թվականին, Մոսկվայում` հեղինակ Մ. Ասլամազյանի միջոցներով: 2016 թվականին «Կյանքի դավթար» ինքնակենսագրականը վերահրատարակվել է:
Հավելենք նաև, որ ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Մարիամ Ասլամազյանի ստեղծագործությունների ամբողջական հավաքածուն գտնվում է Գյումրու Ասլամազյան քույրերի պատկերասրահում, իսկ նկարչի ստեղծագործություններն այսօր զարդարում են Հայաստանի ազգային պատկերասրահի, Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի, Հնդկաստանի, Ֆրանսիայի՝ շուրջ 50 ճանաչված թանգարանների հավաքածուներն ու մշտական ցուցադրությունները:
Նմանատիպ նյութեր
6976 դիտում
23:42 22-01-2020
Տեղի կունենա Արթուր Ալեքսանյանի «Կյանքի իրավունք․ Ղարաբաղ» գրքի շնորհանդեսը
Այս բաժնից
808 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
667 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
463 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը