Նախկին դատախազը լքել է հայրենիքը․ նա ենթարկվել է հետապնդումների. aravot.am
Aravot.am-ին հայտնի դարձավ, որ վերջերս Հայաստանի Հանրապետությունը լքել է ճանաչված իրավաբան, Արարատի մարզի նախկին դատախազ, ներկայումս փաստաբան Համբարձում Մելիք-Սարգսյանը, որը պաշտպանել է նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի, «Հայաստանի Հանրապետական» կուսակցության տարբեր անդամների շահերը։ Սա էլ, ըստ շրջանառվող լուրերի, պատճառ է դարձել նրա նկատմամբ անդադար հալածանքներ սկսելուն։
Կայքի տեղեկություններով, Համբարձում Մելիք-Սարգսյանը երկրից հեռացել է ընտանիքով։ Փաստաբաններից մեկը մեզ հետ զրույցում ասաց․ «Նախկին գլխավոր դատախազի և «Հանրապետական» կուսակցության տարբեր անդամներին պաշտպանելու և իրավական դաշտում հաղթանակներ արձանագրելու համար գործող ռեժիմը տևական ժամանակ հետապնդում էր բարի համբավ ունեցող փաստաբան Համբարձում Մելիք-Սարգսյանին:
Այդ ընթացքում ամենաբարձր օղակների գործադրմամբ բազմիցս սպառնալիքներ են հնչել փաստաբանի և իր ընտանիքի անդամների հասցեին, նա ենթարկվել է բռնությունների, գույքային վնասումների և ձերբակալման: Արդյունքում, ընտանիքի անվտանգությունն ապահովելու համար, բազմամյա աշխատանքային փորձ ունեցող պրոֆեսիոնալը ստիպված թողեց մասնագիտական աշխատանքը և լքեց հայրենիքը:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։