211652_close_icon
views-count2362 դիտում article-date 22:48 02-07-2022

«Այն, ինչ կատարվում է, այս իշխանությունների ձեռագիրն է». Անժելա Թովմասյանը՝ ԱԱԾ կանչվելու եւ հետապնդումների մասին. Aravot.am

«Ոչ մի նոր բան չկա, այն, ինչ կատարվում է, այս իշխանությունների ձեռագիրն է, որ 2018-ից որդեգրել է՝ զրպարտություն, կեղծիք, գործ կարել: 2018-ից սկսել են, բոլորի դռները թակելով գնում են, հիմա ժողովրդավարության բաստիոնից խոսող այդ մարդը (Նիկոլ Փաշինյանը-Գ.Հ.) ոչինչ չի հանդուրժում, դրանք զուտ խոսքեր են, իրականում Հայաստանում բռնություն է, բռնաճնշումներ եւ ձերբակալություններ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հայելի» ակումբի ու hayeli.am կայքի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանը, ում դեմ պատրաստվում են քրեական գործ հարուցել:

Այդ մասին, ի թիվս այլոց, ֆեյսբուքի իր էջում ահազանգել էր նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Այս ամենը նոր չէ, եթե հիշում եք, 2018 թ. նման հարձակման մեր մեծ ընտանիքը ենթարկվեց եւ իմ խմբագրությունն ու «Հայելի» ակումբը, այսպես կոչված «Հեղափոխության պահապանները» հրապարակային սպառնալիքներ հնչեցրին, սակայն ոչ մի իրավական հետեւանք չեղավ:

Այդ մարդիկ ազատության մեջ շրջում են, որեւէ պատասխանատվության չեն ենթարկվել, ոմանք անգամ աշխատանք են ստացել: Փաստորեն, Նիկոլ Փաշինյան անունով անձը, որ ժողովրդավարությունից է խոսում, իրականում խրախուսում է բռնությունը, եւ դա դարձել է այս իշխանությունների հստակ գործելաոճը:

Եթե հիշում եք, մեկ ամիս առաջ ինչ-որ անձինք էին եկել, ասում էին ԱԱԾ-ից ենք, ուզում էին իմ տուն մտնել… Ես զգացի, որ արդեն կենտրոնացում կա իմ անձի հանդեպ: Կարծում եմ, որ սա կոնկրետ իր կողմից է հրահանգված, բայց կան նաեւ մարդիկ, որ իրենց կողմից են  նախաձեռնությամբ հանդես գալիս, որպեսզի հետո ասեն՝ տեսեք, դուք ունեք տրամադրվածություն այս անձի նկատմամբ, մենք էլ մեր կողմից ենք անում ամեն բան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ Аravot.am-ում:

Նմանատիպ նյութեր