slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Աշխարհում յուրաքանչյուր 6-րդը ցանկանում է լքել հայրենիքը, Հայաստանում՝ բնակչության 47 տոկոսը․ «Ամերիկայի ձայն»
211652_close_icon

Աշխարհում յուրաքանչյուր 6-րդը ցանկանում է լքել հայրենիքը, Հայաստանում՝ բնակչության 47 տոկոսը․ «Ամերիկայի ձայն»

views-count2628 դիտում article-date 10:29 22-12-2018
Աշխարհի յուրաքանչյուր 6-րդ բնակիչ ցանկանում է ընդմիշտ լքել իր հայրենիքը և բնակություն հաստատել այլ երկրում: Այս մասին են վկայում այս շաբաթ հրապարակված, 2015-2017 թվականներին ամերիկյան Gallup խմբի կողմից 152 երկրների ավելի քան 450,000 մարդկանց հարցման արդյունքները: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4711488.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Միացյալ Նահանգները շարունակում է մնալ պոտենցիալ ներգաղթյալների առավել ցանկալի բնակավայրը։ Այստեղ է ցանկանում տեղափոխվել հարցման ենթարկվածների 21 տոկոսը: Երկրորդ և երրորդ տեղերը ներգաղթյալների առավել ցանկալի երկրների ցուցակում կիսում են Կանադան և Գերմանիան՝ յուրաքանչյուրը 6 տոկոսով: Հատկանշական է, որ 2015-17 թվականներին անցկացված հարցման արդյունքում պարզվել էր, որ Հայաստանից ցանկանում էր արտագաղթել ավելի շատ մարդ, քան Սիրիայից: Այսպես, Հայաստանը, Նիգերիան և Հոնդուրասը մի շարքում էին. այս երկրներից ցանկանում էր արտագաղթել բնակչության գրեթե կեսը՝ 47 տոկոսը, մինչդեռ քաղաքացիական պատերազմից տառապող Սիրիայից ցանկանում էր արտագաղթել երկրի բնակչության 46 տոկոսը: Առավել մեծ թվով մարդ՝ բնակչության երկու երրորդը, ցանկանում է արտագաղթել Սյերա Լեոնեից և Լիբերիայից: Հայիթիից, Ալբանիայից, Սալվադորից և Կոնգոյից ցանկանում է արտագաղթել բնակչության կեսից ավելին: Արտագաղթի մղելու հիմնական պատճառներն են հակամարտությունները, սովը և աղետները: Համաշխարհային մակարդակով արտագաղթել ցանկացողների ներկա տոկոսը առավելագույնն է նախորդ դարի 30-ականների տնտեսական խոշոր անկումից ի վեր: Միևնույն ժամանակ, Եվրամիության անդամ պետությունների բնակչության թվում արտագաղթի ցանկության աճ վերջին տասնամյակներում չի արձանագրվել:

Նմանատիպ նյութեր