211652_close_icon
views-count25666 դիտում article-date 23:27 16-01-2022

ԱԹՍ-ներից պաշտպանվելու համակարգերի հարցում կատարվում է ԶՐՈ աշխատանք. Վահրամ Մարտիրոսյան

2016-ից երբ պատերազմում ԱԹՍ-ներ կիրառվեցին անցավ 4 տարի և եկավ 2020-ը, հետո նորից անցավ 2 տարի և եկավ 2022-ը։ Առնվազն 6 տարի մենք գիտենք, որ թշնամու աչքերը և հիմնական հարվածային ուժերից մեկը դա տարբեր տեսակի ԱԹՍ-ներն են։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Zang-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը:

«Եթե սեփական ԱԹՍ-ներ արտադրելու մասով գոնե հույս են տալիս, որ անհայտ ժամանակ անց, անհայտ որակի ու չափանիշների արտադրանք վերջապես կունենանք, ապա ԱԹՍ-ներից պաշտպանվելու համակարգերի հարցում կատարվում է ԶՐՈ աշխատանք։

Ցավոք այս հարցի դիսկուրսը բաղկացած է միայն շատ ТОР-եր ու БУК-եր գնելու մեջ։ Բայց ոչ ոք չի հաշվում, որ ամբողջ սահմանով մեկ նմանատիպ համակարգեր տեղադրելու համար անհրաժեշտ կլինի մի քանի միլիարդ դոլար գումար։ Իսկ հրթիռների մասով՝ ТОР-ի մեկ հրթիռի գինը մոտ $100.000 է իսկ БУК-ի հրթիռը՝ $200.000։ Եթե նույնիսկ իդեալական ձևով մեկ հրթիռով խոցվի մեկ ԱԹՍ, ապա մենք թուրքերի դեմ շանս չունենք։ Սրան գումարեք նաև այն հանգամանքը, որ դաշտային պայմաններում ТОР-երը ու БУК-երը հենց իրենք են խոցվելու։

Հիմա հարցը, բա ի՞նչ անել։ Նախ որպեսզի ընդհանրապես կարողանանք առաջ գնալ, պետք է փոխենք մեր տեսլականը և երևույթներին նայենք ինչպես ինովացիոն ազգ։ Հետո պետությունը պետք է լինի կարող, և պրոֆեսիոնալ խնդիր ու պահանջներ ձևակերպի, այլ ոչ թե դիլետանտի մակարդակով ուղղակի ասի "ուզում. եմ ունենալ բայրաքթառ խփող զենք"։

Կան 4 հիմնական ուղղություններ, որոնք մեր սեփական ռեսուրսներով կարելի է ստեղծել։

Դրանք են՝
1.Մշակել ԱԹՍ-ներ, որոնք հատւկ նախատեսված կլինեն այլ ԱԹՍ-ների խոցելու համար։ Այստեղ կարող են կիրառվել արհեստական բանականության տարրեր թշնամական ԱԹՍ-ին ըստ պատկերի, ձայնի ու ինֆրակարմիրի ճանաչելու մասով։

2. Մոդեռնիզացնել Игла, Стрела տիպի համակարգերը այնպես, որ նրանց հռթիռի գլխիկը ճանաչի նաև պատկեր ու ձայն։

3. Ստեղծել Игла, Стрела տիպի հրթիռները բարձրությունից կրակելու հնարավորություն։ Օրինակ երբ նույն Игла-ն կրակվում է 1 կմ բարձրությունից, ապա նրա արդյունավետ խոցման հեռավորությունը երկարում է մոտ 2 անգամ, իսկ բարձրությունը դառնում է մոտ 5 կմ։ Սա լրիվ բավարար է ինֆրակարմիր անջատող Բայրաքթարին խոցելու համար։

4. КПВТ և ЗСУ զենիթային գնդացիրները մոդեռնիզացնել այնպես, որ ստանան ժամանակակից օպտիկա։ Դրա հետ մեկտեղ ծրագրավորել արհեստական բանականությամբ աշխատող նշանառության համակարգ, որը օպերատորին կոգնի կատարել ավելի ճշգրիտ նշանառություն։

Եթե պետությունը պատրաստ լինի ներդնել մոտ 20 միլիոն դոլար այս ծրագրերի տակ, ապա 1 տարուց կունենանք պրոտոտիպեր, իսկ 2 տարուց լիարժեք աշխատող համակարգեր։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր