1024 դիտում
12:52 16-02-2024
Լուծումը նոր քաղաքական միտքն է. զրո էմոցիա, զրո գավառական հայրենասիրություն, միայն ռացիոնալ-սառը ծրագրեր. Վահե Հովհաննիսյան
Բոլոր սոցհարցումները ցույց են տալիս, որ երկրում կա փոփոխությունների մեծ պահանջ։
Այս մասին ֆեյսբուքյան էջում հրապարակած հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․
«Բայց այսօր հասարակությանն առաջարկվում է «փոփոխությունների» հետևյալ բանաձևը. Նիկոլ՝ նոր աղետով, կամ՝ հնի ռեստավրացիա (գոնե այդպիսին է հասարակության ընկալումը)։ Այդ պատճառով էլ մարդիկ փակվել են իրենց տներում։
Նստել ու սպասել Նիկոլի գնալուն ու նորմալ մարդկանց իշխանության գալուն՝ նույնն է, թե նստել ու սպասել հետագա աղետներին։ Փոփոխությունը գալու է, երբ մենք մարդկանց պարզ ասենք՝ ի´նչ ենք անելու, ի´նչ ենք առաջարկում մեր ժողովրդին՝ Նիկոլի գնալուց հետո, և վերջապես՝ ովքեր ենք «մենք»։ Լուծումը նոր քաղաքական միտքն է՝ Հայաստանի հետպատերազմական վերականգնման նոր փաթեթ, նոր տեսլական ներկայացնող ուժեր, որոնք նաև կստանձնեն այդ փաթեթի իրականացման պատասխանատվությունը։ Այդ մարդիկ պետք է նոր ձևաչափերով, նոր ասելիքով, նոր գաղափարներով խոսեն նախ՝ իրար հետ և հետո՝ հասարակության հետ: Զրո էմոցիա, զրո գավառական հայրենասիրություն, միայն ռացիոնալ-սառը ծրագրեր։ Մարդկանց պետք է ազատել հետոյի անորոշությունից։ Երբ քաղաքացին հասկանա, թե իր հետ, իր ընտանիքի հետ ինչ է լինելու, պետության հետ ինչ է լինելու, կդադարի վախենալ անորոշությունից և վերջապես դուրս կգա տնից։
Մնացել է կես քայլ.
Իրականում ապագայի պատասխանատվության թիմերի ձևավորմանը մնացել է կես քայլ։ Ողբերգական կյանքը ստիպեց, որ հընթացս ձևավորվի նոր անվանացանկ՝ սկզբունքային, գրագետ, պարկեշտ մարդկանցից (կամ՝ ծանոթ դեմքեր նոր պայմաններում հանդես եկան նոր որակներով), մարդկանց, որոնց կյանքի իմաստն այլևս միայն պետություն պահելն է։ Այս մարդկանց թիվը բավականին մեծ է. նրանց կգտնենք հանրային հարթակներում, եկեղեցում, ցավոք՝ նաև բանտերում։ Վերջին դժվար կես քայլի վրա ենք։ Պետք է հաղթահարենք մի շարք տեսանելի և կռահելի արգելքներ.
Հայաստանի նոր պատասխանատվության թիմը կհաստատի Նիկոլի ասածը, որ մենք, այո, գնում ենք ականապատված դաշտով, և գուցե իրոք կա միայն մեկ ճիշտ ճանապարհ, բայց կֆիքսի, որ դաշտը թո´ւրքը չի ականապատել։ Հայաստանի նոր պատասխանատվության թիմը պետք է փոխի հանրային դոմինանտ գիտակցությունը. մեր աղետների պատճառը թուրքը չէ, թուրքին հնարավոր է կանգնեցնել, բայց հային կանգնեցնելու ձևը չենք գտնում։Ներքին փոփոխություն է պետք, որի մարդկային ռեսուրսը կա։ Պայքարի մյուս, նյութական ռեսուրսների մասին՝ հաջորդիվ»,- գրել է նա։

- Ներքին խանդ, խարդավանք
- Չհիմնավորված անձնական ամբիցիաներ
- Ռեսուրսի բացակայություն
Հայաստանի նոր պատասխանատվության թիմը կհաստատի Նիկոլի ասածը, որ մենք, այո, գնում ենք ականապատված դաշտով, և գուցե իրոք կա միայն մեկ ճիշտ ճանապարհ, բայց կֆիքսի, որ դաշտը թո´ւրքը չի ականապատել։ Հայաստանի նոր պատասխանատվության թիմը պետք է փոխի հանրային դոմինանտ գիտակցությունը. մեր աղետների պատճառը թուրքը չէ, թուրքին հնարավոր է կանգնեցնել, բայց հային կանգնեցնելու ձևը չենք գտնում։Ներքին փոփոխություն է պետք, որի մարդկային ռեսուրսը կա։ Պայքարի մյուս, նյութական ռեսուրսների մասին՝ հաջորդիվ»,- գրել է նա։
Նմանատիպ նյութեր
982 դիտում
13:15 25-05-2024
Վաղը բոլորին հնարավորություն է տրված՝ զրո չզգալու, զրո չլինելու, լինելու մարդ․ Վահե Հովհաննիսյան
1000 դիտում
16:40 20-05-2024
Այլևս խրամատում չէ մեր խնդրի լուծումը, լուծումը Երևանում է․ Բագրատ Սրբազանը՝ կիրանցիներին
Այս բաժնից
835 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
895 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին
898 դիտում
20:29 21-12-2024
Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան