211652_close_icon
views-count3136 դիտում article-date 16:48 06-01-2022

Չեղարկվել է այսօր նախատեսված Երեւան-Ակտաու չվերթը

Այսօր նախատեսված Երեւան-Ակտաու չվերթը չեղարկվել է։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացել է «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքից։

SCAT ավիաընկերության Երեւան-Ակտաու չվերթը նշանակված էր Երեւանի ժամանակով 18:10-ին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՏԱՍՍ գործակալությունը հայտնում է, որ «S7 Airlines»-ը տեղեկացրել է Ղազախստանում ավիատոմսերի վաճառքը մինչև հունվարի 23-ը դադարեցնելու մասին։

«Երկրում առկա իրավիճակով պայմանավորված՝ «S7 Airlines»-ը, դեպի Ղազախստան և Ղազախստանից դուրս սեփական թռիչքների տոմսերի վաճառքը դադարեցրել է մինչև հունվարի 23-ը։ Դրանից բացի, ժամանակավորապես դադարեցվել է «S7 Airlines»-ի և «Air Astana»-ի համատեղ թռիչքների տոմսերի վաճառքը՝ կրկին նախնական ժամկետ սահմանելով հունվարի 23-ը»,-ասված է ավիաընկերության հաղորդագրությունում։

«Aeroflot» ավիաընկերությունը հայտնել է, որ հունվարի 6-ի և 7-ի համար նախատեսված Ալմաթի, Նուր-Սուլթան, Ակտաու թռիչքները չեղարկվում են։  «Air Astana» ավիաընկերության բոլոր թռիչքները չեղարկվել են մինչև հունվարի 7-ը։

«Belavia» ավիաընկերությունը չեղարկել է երեկոյան թռիչքները Մինսկից դեպի Ալամթի և հակառակ ուղղությամբ։ «Կանոնավոր չվերթներ Ղազախստանի ուղղություններով կիրականացվեն միայն Բելառուսի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ավիացիոն վարչության հետ համաձայնությամբ և միայն թռիչքների անվտանգության անվերապահ ապահովման պարագայում»,-ասված է հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր