Ինչո՞ւ է հետաձգվել Սոչի-Երեւան ինքնաթիռի չվերթը. Հայաստանում ուղևորներին սպասող որոշ հարազատներ խուճապի մեջ են
Սոչիից-Երեւան SU 5366 համարի չվերթն իրականացնող ինքնաթիռը, որի թռիչքը նախատեսված էր այսօր՝ հոկտեմբերի 23-ին, դեռ չի իրականացվել: Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում նրանց սպասող որոշ ուղեւորների հարազատների մոտ խուճապ է առաջացել:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը կապ հաստատեց «Արմենիա» միզազգային օդանավակայանի տեղեկատվական ծառայություն, որտեղից հայտնեցին, որ թռիչքը հետաձգվել է, բայց հետաձգման պատճառի մասին տեղեկություն չունեն:
Միաժամանակ ավելացրեցին, որ ինքնաթիռն այնտեղից չի թռչել: «Այնտեղից այստեղ թռիչքը 50 րոպե է: Որ թռչեր, հիմա ժամանած կլիներ»,- փոխանցեցին տեղեկատվական ծառայությունից: Միաժամանակ ավելացրեցին, որ այնտեղից իրենց տեղեկացրել են, որ պատրաստվում են թռիչքի 23:00-ից հետո, իսկ այստեղ տվյալ թռիչքի ժամանմանը սպասում են 00:20-ին:
Իրական ժամանակում օդանավերին հետեւող [url=http://www.flightradar24.com/flight/su5366]flightradar24.com[/url] կայքում չվերթի դիմաց էլ նշված է «unknown» (թարգմանաբար՝ հայտնի չէ):