211652_close_icon

Ավարտվել է Ագարակի բժշկական ամբուլատորիայի վերանորոգումը, այն կատարվել է հրատապ ծրագրով, կառավարության հատկացրած գումարով

views-count1880 դիտում article-date 16:58 05-01-2022
ՀՀ կառավարության որոշմամբ,  2021 թ․ Արագածոտնի մարզպետարանին հատկացված  «Այլ կապիտալ դրամաշնորհներ համայնքներին» ծրագրով  նախորդ տարվա հոկտեմբեր-դեկտեմբեր  ամիսներին  վերանորոգվել է (հրատապ խնդիրներին լուծում տալու հիմքով) Ագարակի բժշկական ամբուլատորիան։

Մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Հակոբ Ստեփանյանը  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին փոխանցեց, որ վերանորոգման համար մարզպետարանը հատկացրել է 4 մլն դրամ, իսկ վերանորոգման ընդհանուր արժեքը կազմել է 4 մլն 259 հազար դրամ, որից 259 հազարը տրամադրել է համայնքը։

Ուշագրավ է, որ բժշկական ամբուլատորիան իրականացնում է  նաև հակաքովիդային պատվաստումներ, և վերանորոգումը էականորեն բարելավել է բժշկական հաստատության պայմանները։

«Ամեն տարի մենք գույքագրում ենք  համայնքային խնդիրները և համապատասխան ծրագրերով, ըստ առաջնահերթության լուծում տալիս դրանց։ Վերը նշված ծրագրով 2021թ․ վերանորոգվել է նաև 10 դպրոց»,-ասաց Հակոբ Ստեփանյանը և հավելեց, որ առաջիկայում նախատեսվում են նոր աշխատանքներ։ 
 

Նմանատիպ նյութեր