Ավտովթար՝ Սյունիքի մարզում. բախվել են Ագարակի միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցչի «Opel Frontera»-ն ու Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակցի «Նիվա»-ն. վերջինը գլխիվայր շրջվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Ագարակ-Մեղրի ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 25-ամյա Սլավա Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» և Երևանի բնակիչ 59-ամյա Հարություն Բ.-ի վարած «Opel Frontera» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Սլավա Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով էլ «ՎԱԶ 2121»-ը գլխիվայր շրջվել է։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները։
Դեպքի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Մինասյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Սլավա Հ․-ն աշխատում է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում, իսկ Հարություն Բ․-ն՝ Ագարակի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։