211652_close_icon
views-count49404 դիտում article-date 17:50 14-10-2017

Արտակարգ դեպք Վայոց Ձորի մարզում. գյուղապետարանի առաջատար մասնագետը բժշկական ամբուլատորիայի տնօրենին մեղադրում է գյուղում թույն շաղ տալու մեջ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Եղեգնաձորի բաժին է դիմել Վայոց Ձորի մարզի Շատին գյուղի բնակիչ, 54-ամյա Նաիրի Դանիելյանը և հայտնել, որ երեկ՝ հոկտեմբերի 13-ին, ժամը 10։30-ի սահմաններում համագյուղացի, 55-ամյա Զոյա Մարտիրոսյանը իրեն, իր ընկերներին թունավորելու նպատակով դեղին գույնի իրեն անհայտ ծագման փոշենման զանգված է շաղ տվել Շատին գյուղի 3-րդ փողոցի 6–րդ փակուղու բնակիչ, 30-ամյա Մուրադ Հովհաննիսյանին պատկանող խանութի հարակից տարածքում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ն. Դանիելյանը հայտնել է, որ դրա հետևանքով ինքը դեմքի շրջանում այրոցներ է զգում և ունեցել է սրտխառնոց ու հազ, սակայն բուժօգնության չի դիմել։ Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր փոշենման զանգվածը հավաքել և փաթեթավորել են։ Այն ուղարկվելու է փորձաքննության։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Դանիելյանն աշխատում է Շատինի գյուղապետարանում՝ որպես առաջատար մասնագետ, Զ. Մարտիրոսյանն աշխատում է «Հռիփսիմե գյուղական բժշկական ամբուլատորիա» ՊՈԱԿ-ի տնօրեն, իսկ Մ. Հովհաննիսյանը անհատ ձեռներց է։ Փորձաքննության և նախաքննության արդյունքում պարզ կլինի իրականությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր