211652_close_icon
views-count8136 դիտում article-date 10:26 31-12-2021

ՀՀ Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանի ամանորյա ուղերձը

Սիրելի՛ հայրենակից․

Պատմություն է դառնում ևս մեկ տարի, և Ամանորի նախաշեմին յուրաքանչյուրս ամփոփում ենք անցնող ժամանակահատվածն ու ուրվագծում գալիքի անելիքները։

Հայացք հառած ապագային՝ մենք հառնում ենք ու վստահ եմ՝ յուրաքանչյուրիս անսասան հավատի, նախաձեռնողականության ու նվիրված աշխատանքի շնորհիվ միասին կարողանալու ենք կերտել համայն հայության երազանքների երկիրը։

Մենք ապրում ենք կյանքի գնով վաստակած խաղաղության մեջ, և եկեք այսօր վերստին մեր անափ երախտիքը հայտնենք հայրենիքի համար կյանք տված հերոսներին, արժանի ուշադրությունը մատուցենք նրանց ընտանիքներին։

Եկեք նաև մեզանում շարունակաբար սնենք այն միտքը, որ մենք անմահ տղաների ոգեղենության կրողը պետք է լինենք, ներշնչվենք նրանց հերոսապատումներով ու ի վերջո հաղթենք մեր անավարտ կռիվը։

Սիրելի՛ հայրենակից, մաղթում եմ քաջառողջություն, անձնական և գործնական հաջողություններ, աշխատելու և հզորանալու ամուր կամք։ Հայի ոգին անկոտրում է, համախմբվածությունն՝ անհաղթելի։

Բարին ընդ Ձեզ։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ։

ՀՀ Արագածոտնի մարզպետ, գնդապետ Ռազմիկ Պետրոսյան

Նմանատիպ նյութեր