211652_close_icon

Արագածոտնի նախկին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ մարզպետ Սերգեյ Մովսիսյանին

views-count17386 դիտում article-date 20:41 13-01-2022
Աշխատանքային հինգշաբթին Արագածոտնի մարզպետարանում ամփոփվեց նիստով, որում Արագածոտնի նախկին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը աշխատակազմին  ներկայացրեց նորանշանակ մարզպետ Սերգեյ Մովսիսյանին։ 

Ռազմիկ Պետրոսյանը շնորհավորեց ու  արգասաբեր աշխատանք  մաղթեց Սերգեյ Մովսիսյանին։ 

Նորանշանակ մարզպետն իր ելույթում նշեց․
«Պարոն Պետրոսյան, ինձ համար մեծ պատիվ է Ձեզ փոխարինելը։Դուք այս գործում նշաձող եք սահմանել՝ լավագույնս ղեկավարելով մարզը։ Ձեզ փոխարինելը մեծ պատասխանատվություն է»։ 

Նիստի երկրորդ հատվածում փոխմարզպետների, գլխավոր քարտուղարի, մարզպետի խորհրդականների և օգնականների մասնակցությամբ վարչության պետերն ու բաժնի ղեկավարները ներկայացրին ընթացիկ աշխատանքները։

Նմանատիպ նյութեր