211652_close_icon

Սիրելինե՛րս, եկեք զինվենք գիտելիքներով․ ՀՀ ՊՆ նախարարի խորհրդական Ռազմիկ Պետրոսյանի ուղերձը Սեպտեմբերի 1-ի առթիվ

views-count1375 դիտում article-date 13:37 01-09-2023
ՀՀ Պաշտպանության նախարարի խորհրդական Ռազմիկ Պետրոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտության և դպրության օրվա առթիվ․

«Սիրելի աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ և ծնողներ, շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։ Սկսվում է հույսերով լի ուսումնական տարի։

Հատկապես շնորհավորում եմ առաջին դասարանցիներին, ովքեր այսօր առաջին անգամ են ոտք դնում դպրոց։
Յուրաքանչյուր երկրի հզորացման և զարգացման կարևորագույն գրավականը գիտելիքներով հարուստ քաղաքացին է։

Սիրելինե՛րս, եկեք զինվենք գիտելիքներով, և այն ծառայեցնենք ի բարօրություն մեր հայրենիքի զարգացմանը և հզորացմանը։

Կրկին շնորհավորում եմ բոլորիս»,- գրված է ուղերձում։

Նմանատիպ նյութեր