211652_close_icon
views-count1263 դիտում article-date 16:18 29-12-2021

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 28-ից 29-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 28-ից 29-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 72 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 26, մարմնական վնասվածք պատճառելու` 8, խարդախության և ընտանեկան բռնության՝ 6-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, որսագողության՝ 4, զենք-զինամթերքի առգրավման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, սպանության, անձի առևանգման, յուրացնելու կամ վատնելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները օրինականացնելու, պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու ու փաստաթղթի կեղծիքի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 9 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, խարդախության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 1 մարդ զոհվել է, 17-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր