211652_close_icon
views-count916 դիտում article-date 14:06 02-12-2015

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (դեկտեմբերի 1-ից դեկտեմբերի 2-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 1-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 11-ը։ Բացահայտվել է խարդախության՝ 6, գողության`4, անձի առևանգման՝ 2, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, կողոպուտի, յուրացման կամ վատնման, շորթման և կաշառակերության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության՝ 2 և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր