211652_close_icon
views-count1767 դիտում article-date 14:58 03-12-2015

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (դեկտեմբերի 2-ից դեկտեմբերի 3-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 2-ից դեկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 6-ը։ Բացահայտվել է գողության`5, կաշառակերության՝ 4, խարդախության՝ 2, շորթման, պաշտոնական լրազորությունների չարաշահման և խուլիգանության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության փորձի և մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր