211652_close_icon

Հայ դոնորն օգնության ձեռք է մեկնել լեյկեմիայով տառապող կանադացի հիվանդին. ԱՆ

views-count1995 դիտում article-date 21:06 14-12-2021

Հայ դոնորն օգնության ձեռք է մեկնել լեյկեմիայով տառապող կանադացի հիվանդին:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ոսկրածուծի/ցողունային բջիջների համապատասխան դոնորներ փնտրող և հավաքագրող Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստի միջազգային համագործակցության արդյունքում` հայ դոնորն օգնել է ցողունային բջիջների փոխպատվաստման կարիք ունեցող կանադացի հիվանդին:

Դոնոր Գ. Ա.-ը, տեղեկանալով, որ Կանադայում գտնվող հիվանդի ապաքինման համար ցողունային բջիջների փոխպատվաստման կարիք կա, և ինքը համատեղելի է հիվանդի հետ, ոգևորությամբ և պատրաստակամությամբ համաձայնել է օգնության ձեռք մեկնել, ինչի շնորհիվ` այսօր հաջողությամբ ավարտվել է դոնորի ցողունային բջիջների հավաքագրման փուլը և Կանադայում գտնվող հիվանդը ապաքինվելու հնարավորություն է ստացել:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր