211652_close_icon
views-count5831 դիտում article-date 10:54 16-06-2018

ԵՄ-ն ՀՀ-ի ամենամեծ դոնորն է և ավե­լի մեծ ներդրումներ կանի քաղաքական կամքի պարագայում․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Մեզ հետ զրույցում Եվրոպական խորհրդա­րանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկին ասաց, որ մտահոգություններ ԵՄ-ում չկան, քանի որ Հայաստանն ինքն է որոշում իր հա­րաբերությունները գործընկերների հետ։ Գոր­ծընկերները, նրա խոսքով, այդ ընտրությունը միշտ պետք է հարգեն, ինչպես ԵՄ-ն արել է այս հարաբերություններում մշտապես հարգելով նույնիսկ Ասոցացման համաձայնագրից հրաժարվելու հայկական կողմի որոշումը։ Չարնեցկին նշեց, որ կա անորոշություն, քանի որ ՀՀ նոր կառավարությունը չի արտահայտել իր դիրքորոշումը ՀՀ-ԵՄ հարաբերությունների ապագայի հարցում, Կառավարության ղեկա­վարը չի ծրագրել այց Բրյուսել և նման հար­ցեր։ «ԵՄ-ն մշտապես ցանկանում է ունենալ կանխատեսելի գործընկերներ, կանխատեսելի հարաբերություններ ներկայիս ժամանա­կաշրջանում, երբ, ինչպես դեսպանն է նշել, ալեկոծությունները շատ են։ «Արևելյան գործընկերություն» ծրագիրը մարտահրավերներ է հաղթահարել ԵՄ-ի ներսում պահպանվելու համար։ Առաջիկա օրերին ՀՀ ԱԳ նախարարը կլինի Բրյուսելում, և կարծում եմ՝ եթե կան հարցեր, նա դրանց պատասխանները կհնչեցնի։ Ներկայիս փուլը ՀՀ-ԵՄ հարաբերություն­ների համար զգայուն է այն առումով, որ ստո­րագրված համաձայնագրի իրականացման փուլն է, դրան սպասում էին երկու կողմերը։ Դրա արագությունը համապատասխան ազ­դակներ կտա Բրյուսելին, որ ԵՄ-ի կողմից վա­վերացումը ևս պետք է արագ տեղի ունենա։ Եթե դեսպանն ասում է՝ ժամանակ չկորցնել, նշանակում է, որ նոր կառավարությունը դեռ չի հասցրել անդրադառնալ այս հարցին, ինչը նաև հասկանալի է, որովհետև ընթանում է ներքին հսկայական աշխատանք, կոռուպցիոն բացահայտումներ, և այլն, և այլն։ Սակայն կա­ռավարության ղեկավարը խոսել է նաև վիզա­ների ազատականացման մասին, որը են­թադրում է հարաբերությունների մի նոր աս­տիճան։ Հուսով եմ, որ, եթե կա անորոշություն, առաջիկայում այն կցրվի։ Կրկնեմ, որ չեմ կար­ծում, թե խոսքը մտահոգությունների մասին է. խոսքն անորոշության մասին է։ Եթե ՀՀ կառա­վարության ծրագրում ԵՄ-ի հետ հարաբերու­թյունները երրորդ տեղում են, դա վատ ցուցա­նիշ է․ թեև արդարության համար պետք է նաև նշել, որ ԵՄ-ն ՀՀ-ի ամենամեծ դոնորն է և ավե­լի մեծ ներդրումներ կանի համապատասխան քաղաքական կամքի պարագայում»,- ասաց Չարնեցկին»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր