6718 դիտում
10:25 17-10-2017
Համաշխարհային բանկը Հայաստանի ամենախոշոր դոնորն է. Վաչե Գաբրիելյան. «Ամերիկայի ձայն»
Վաշինգտոնում անցած Համաշխարհային բանկի և Արժույթի Միջազգային Հիմնադրամի տարեկան հանդիպումների շրջանակներում հայկական պատվիրակությունը մի շարք կարևոր հանդիպումներ է անցկացրել, «Ամերիկայի Ձայն»-ին պատմել է հայկական պատվիրակության ղեկավար, Հայաստանի փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը.
«Խոսակցությունը գնում էր այն մասին, թե ինչպես ներդրումների և բարեփոխումների միջոցով բարձրացնել արտադրողականությունը և տնտեսական մրցակցությունը»:
Գաբրիելյանի խոսքով, նախագծերն առնչվում են Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներին՝ գյուղատնտեսությունից մինչև առողջապահություն, կրթությունից մինչև ենթակառուցվածքների զարգացում.
«Համաշխարհային բանկը մեր բոլոր դոնորներից ամենախոշորն է, թե՛ ընդգրկվածությամբ, թե՛ ոլորտների շրջանակով և թե տարիների ընթացքում հատկացված գումարի չափով»:
Փոխվարչապետի խոսքով, Հայաստանի իշխանությունները նախատեսում են Համաշխարհային բանկի օգնությամբ, գյուղական ճանապարհները կապելով խոշոր մայրուղիներին, հեշտացնել գյուղական ապրանքների առաքումը: Նոր ծրագրերը ենթադրում են ոչ միայն առարկայական ներդրումներ, նշում է փոխվարչապետը.
«Դրանք ենթադրում են որոշակի քաղաքականություն, ռեֆորմների իրականացում, որոնք օգնում են տնտեսական աճին, օգնում են առավել արագ տեմպերով զարգացնել արտահանումը, տնտեսական աճը ներառական դարձնել»:
Անդրադառնալով բարեփոխումների իրականացմանը, Վաչե Գաբրիելյանն ընդգծեց նաև, որ չնայած ԵԱՏՄ-ին անդամակցությանը, Հայաստանը պատրաստակամ է Եվրամիության հետ նոր համաձայնագիր կնքել.
«Ի տարբերություն նախորդի, սա առևտրային համաձայնագիր չէ, քանի որ Հայաստանը հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության անդամ: Շրջանակը, որով մենք Եվրամիության հետ համագործակցում ենք, մնում է շատ լայն և բազմաթիվ տնտեսական հարաբերություններ, որոնք չեն կարգավորվում Եվրասիական տնտեսական միության համաձայնագրով, կրկին մնում են մեր և Եվրամիության օրակարգում»:
Հայաստանի փոխվարչապետի խոսքով, ԵԱՏՄ-ի անդամակցությունը Երևանի վրա որոշակի սահմանափակումներ է դնում, սակայն, այն չի խանգարում Եվրոպայի հետ լիարժեք համագործակցությանը.
«Կարծում ենք, որ մենք գտել ենք այն օպտիմալ միջանցքը, որում մենք կարող ենք հարաբերվել բոլոր մեր առևտրային և քաղաքական գործընկերների հետ»:
Վաշինգտոնից Վաչե Գաբրիելյանի ղեկավարած պատվիրակությունը մեկնել է Սան Ֆրանցիսկո, որտեղ Կալիֆոռնիայի նահանգային մարմինների հետ քննարվելու են Հայաստանի Հանրապետության և տնտեսական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար Կալիֆոռնիա նահանգի հետ տնտեսական հարաբերությունների սերտացման հեռանկարներ:
Աղբյուրը՝ «Ամերիկայի ձայն»:
Նմանատիպ նյութեր
2281 դիտում
17:59 11-03-2017
ՌԴ-ում տնտեսական անկումը բացասաբար կազդեր Հայաստանի վրա, եթե չլինեինք ԵԱՏՄ անդամ. Վաչե Գաբրիելյան
1904 դիտում
09:03 23-05-2014
Ես միշտ աշխատել եմ, աշխատում եմ և աշխատելու եմ Տիգրան Սարգսյանի հետ. Վաչե Գաբրիելյան․ Ժողովուրդ
5668 դիտում
13:30 04-08-2019
Նվազագույն աշխատավարձի պերճանքն ու թշվառությունը. Վաչե Գաբրիելյան. 168.am
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը