211652_close_icon
views-count3475 դիտում article-date 16:02 07-12-2021

«ԱԺ նախագահը այդ իր մտածողությամբ թքում է բոլորիս երեսին, նա գերիների մասին դուրս տված զառանցանքի համար պիտի պաշտոնանկվի». Լևոն Բարսեղյան.

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը ֆեյսբուքյան գրառում է արել.

Ալեն Սիմոնյանը, գերիների մասին դուրս տված զառանցանքի համար պիտի պաշտոնանկվի, իջեցվի ԱԺ նախագահությունից, հրաժարեցվի պատգամավորի կարգավիճակից և ճանապարհվի տուն:

Սա ՔՊ և ՀՀ համար մարտահրավեր է, որը ամենայն հավանականությամբ ՔՊ-ն չի կարողանալու հաղթահարել, հավանաբար կասեն, որ վրիպել է և ինքն արժեքավոր ներդրում ունի ՀՀ ժողովրդավարության, հեղափոխության, լրագրության, տիեզերագիտության և այլ բաներում, դրանք արդարացումներ են լինելու, հիմնավորումներ չեն լինելու, թե ինչպես կարող էր այդ մտածողությամբ մեկը իշխող քաղաքական ուժից պատգամավոր լինել:

ԱԺ նախագահը այդ իր մտածողությամբ թքում է բոլորիս երեսին, մանավանդ՝ զինվորների ու գերյալների: Փորձեք պատկերացնել, թե ինչեր կխոսի, եթե այլազան թեմաներով խոսեցնեն: Չի կարող չէ՞ կոստյումի գրպաններում լազանիա կամ սպագետի լցրած մեկը կարմիր լույսի տակով չանցնել: Կարող է իհարկե, բայց այդպիսի մարդկանց իշխանավոր լինելը փորձանք է ամբողջ պետության համար:
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր