211652_close_icon
views-count25527 դիտում article-date 14:08 03-03-2016

Երևանի «գաի պլաշչադկան» հերթական անգամ լցվել է խմած վարորդների ավտոմեքենաներով. ժողովուրդը չի սխալվում, երբ ասում է՝ «գորտի երեսին թքում ես, ասում է՝ անձրև է գալիս». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 2-ին, Երևանի ՃՈ աշխատակիցները ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու, ոչ սթափ (խմած) վիճակում ավտոմեքենա վարելու համար Երևանի «գաի պլաշչադկա» են տեղափոխել 49 տրանսպորտային միջոց: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված 49 ավտոմեքենաներից 44-ի վարորդները մեքենաները վարել են ոչ սթափ վիճակում: Վերջիններս կատարած օրինախախտման համար ենթարկվելու են վարչական պատասխանատվության՝ տուգանվելով 150-350 հազար դրամի չափով: Ճանապարհային ոստիկանությունը՝ ՀՀ ՃՈ պետ Արմեն Հակոբյանի, Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի և ՃՈ 2-րդ սպայական գոմարտակի հրամանատար Արամ Գալստյանի գլխավորությամբ կրկին հորդորում են վարորդներին, որպեսզի չխախտեն երթևեկության կանոնները, մտածեն անվտանգության մասին, այլապես անկախ վարորդի զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, նրա վարած տրանսպորտային միջոցից ու մակնիշից, կենթարկվեն վարչական պատասխանատվության, իսկ մեքենաներն էլ կտեղափոխվեն «գաի պլաշչադկաներ»: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ՃՈ պահպանվող հատուկ տարածք տեղափոխված մեքենաների մեջ կան Toyota Land Cruiser Prado-ներ, BMW-ներ, Mercedes-ներ, Range Rover-ներ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+

Նմանատիպ նյութեր