211652_close_icon
views-count26248 դիտում article-date 10:19 29-08-2015

Գորտի երեսին թքում ես, ասում է՝ անձրև է գալիս. «գաի պլաշչադկա» է տեղափոխվել 35 խմած վարորդի ավտոմեքենա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օրեր առաջ Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը զանգվածային լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ուսումնական տարվա մեկնարկի հետ կապված Ճանապարհային ոստիկանությունը 1 ամիս ուժեղացված ծառայություն է կատարելու: Ն. Սարգսյանը հորդորեց վարորդներին, որպեսզի չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները և, որ ամենակարևորն է, ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց չվարեն, սակայն, ինչպես լինում է շատ դեպքերում, «խևին խրատն ինչ անի, սևին՝ սապոնը», կամ, ինչպես ընդունված է ժողովրդի մեջ ասել, «գորտի երեսին թքում ես, ասում է՝ անձրև է գալիս»: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ օգոստոսի 28-ին, Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 39 տրանսպորտային միջոց, որոնցից 35-ի վարորդները մեքենաները վարել են ոչ սթափ (խմած) վիճակում: Բոլոր վարորդները ՃՈ աշխատակիցների կողմից ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ տուգանվելով 100-200 հազար դրամի չափով: ՃՈ-ն կրկին հորդորում է վարորդներին, որ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց չվարեն, հակառակ դեպքում ավտոմեքենաները տեղափոխվելու են ՃՈ պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդներն էլ իրենց դրամապանակը կդատարկեն կլորիկ գումարով՝ այդ գումարը փոխանցելով պետական բյուջե: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր