1542 դիտում
11:03 07-12-2021
Ավտորիտար դարձող իշխանությունն ամեն օրվա հետ նոր սպառնալիք է ստեղծում. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է․ «Տասնամյակներ շարունակ Հայաստանն ապրել է լեգիտիմության ֆետիշացման պայմաններում, երբ բոլոր խնդիրների լուծումը համարվել է լեգիտիմ իշխանության ձևավորումը։ Կյանքը ցույց տվեց, սակայն, որ դա ոչ միայն խնդիրների լուծում չէ, այլև նորանոր ու ողբերգական խնդիրներ է ստեղծում։ Այս դեպքում ևս ասվածը չի նշանակում, թե իշխանության լեգիտիմությունը կարևոր չէ։ Կրկին ո՛չ։ Կարևոր է, սակայն այն դառնում է երկրորդական, երբ դրա գինը չափվում է մարդկային կյանքերով ու հայրենիքի կորստով։
Իդեալական վիճակը, իհարկե, այն է, որ պետությունը կարողանա միաժամանակ ապահովել և՛ իրական ժողովրդավարություն, և՛ երկրի անվտանգությունը։ Բայց Նիկոլ Փաշինյանի իշխանության նման իշխանություն ունեցող երկրում դա ուղղակի ուտոպիա է, հատկապես, որ նրա՝ ժողովրդավարության շղարշով պատված, բայց իրականում ավտորիտար դարձող իշխանությունն ամեն օրվա հետ նոր սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի պետականության համար։ Այն նույն պետականության, որը Նիկոլ Փաշինյանը համարում է՝ որպես Ապագայի երաշխիք»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
934 դիտում
08:50 09-11-2024
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը շահագրգռված չէ գերիների ու բռնի առևանգվածների ազատ արձակման հարցում. «Փաստ»
889 դիտում
08:29 09-11-2024
Կապիտուլացիայից 4 տարի անց. ինչ ունենք. «Ժողովուրդ»