211652_close_icon
views-count2932 դիտում article-date 10:38 10-09-2015

Ռուսաստանն Ադրբեջանի միջոցով սպառնալիք է ստեղծում Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի համար, ապա Պուտինի «բարձր հովանու ներքո չեզոքացնում է. «168 ժամ»

«168 ժամը» գրում է. «Վերջին օրերին ռուսական հակահայկական քարոզչությունը կրկին ակտիվացել է: Ռուս չինովնիկները հարցազրույցներ են տալիս ու ակնհայտորեն խառնվելով Հայաստանի ներքին գործերին՝ գնահատականներ են հնչեցնում Երևանում «մայդանի վտանգների» մասին, նախագահ Սերժ Սարգսյանն անսպասելի այցով մեկնում է Մոսկվա, որտեղ, թերևս, նրան ինչ-որ բան է ներկայացվում, ամենայն հավանականությամբ, Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման հետ կապված: Դրա «նախադրյալներն» ադրբեջանցիները ստեղծել էին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Բաքու կատարած այցից հետո՝ աննախադեպ կերպով գնդակոծելով հայկական բնակավայրերը: Իսկ ռուսների հաշվարկը, ամենայն հավանականությամբ, այն է, որ Սերժ Սարգսյանի՝ Մոսկվա կատարած այցից հետո գնդակոծությունների նվազումը Հայաստանի հասարակությունը կընկալի՝ որպես Ռուսաստանի «նվեր», որպես «անվտանգության երաշխիք»: Այսինքն՝ Ռուսաստանն Ադրբեջանի միջոցով սպառնալիք է ստեղծում Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի համար, ապա Պուտինի «բարձր հովանու ներքո չեզոքացնում է» այդ սպառնալիքը»:

Նմանատիպ նյութեր