«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասանգետները Խորվաթիայի Հանրապետությունում անցել են վերապատրաստման դասընթաց
Խորվաթիայի Հանրապետության Կարլովաց քաղաքում նոյեմբերի 8-19-ը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսումնական կենտրոնի ղեկավար Գրիգոր Բասենցյանը և հրահանգիչ, մասնագետ Տաթևիկ Սահակյանը մասնակցել են Ժնևի հումանիտար ականազերծման միջազգային կենտրոնի (GICHD) կազմակերպած «Ոչ տեխնիկական հետազոտություն» թեմայով դասընթացին։ Վերապատրաստման դասընթացի ընթացքում մեր մասնագետները ուսուցանել են ոչ տեխնիկական հետազոտության տեսական և գործնական հմտությունները։
Գործնական վարժություններն անցկացվել են Խորվաթիայի հակաականային կենտրոնի (CROMAC) վարժադաշտում։
Դասընթացի ավարտին մեր մասնագետները ստացել են հավաստագրեր:
Ձեռք բերված գիտելիքների հիման վրա նախատեսվում է «ՀԱՓԿ»-ի ուսումնական կենտրոնում կազմակերպել «Ոչ տեխնիկական հետազոտություն» թեմայով դասընթաց։