4942 դիտում
19:15 09-08-2019
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը Սյունիքի մարզում ականազերծման աշխատանքներ է իրականացնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ և Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրերում ականազերծման աշխատանքներ է իրականացնում։
Դավիթ Բեկ բնակավայրում ականազերծման աշխատանքներն ընթանում են «Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամի» հետ համատեղ։
Շուրջ 16 հազար քառակուսի մետր տարածքի ականազերծում է նախատեսվում։ Այս պահի դրությամբ հայտնաբերվել են 1 հատ F 1 նռնակ, 1 հատ OZM 72 ական, 1 հատ 73mm oc արկ։ Կոռնիձոր բնակավայրում իրականացվում են մարտական գործողությունների տարածքի մաքրման աշխատանքներ։
Ըստ ՀԱՓԿ ՊՈԱԿ պլան-առաջադրանքի՝ «Հալո Թրաստ» կազմակերպության կողմից նախատեսվում է մաքրել շուրջ 30 հազար քառակուսի մետր տարածք։ Աշխատանքների ժամանակ օգտագործվում են ԱՄՆ Պետդեպի կողմից Հայաստանին տրամադրված հանդերձանքն ու սարքավորումները։
Այս մասին տեղեկանում ենք «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հասարակայնության հետ կապերի գծով մասնագետ Նազելի Էլբակյանից։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
958 դիտում
19:44 22-01-2025
4 տարի անց ընդդիմությունն իմացավ իմ դիրքորոշման մասին․ Ալեն Սիմոնյան
529 դիտում
19:33 22-01-2025
Տեղի է ունեցել ՀՀ Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի զեկույցի քննարկումը
823 դիտում
19:21 22-01-2025
Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը