1743 դիտում
12:20 17-02-2022
Փետրվարի 17-ն ականազերծման գործողությունների ազգային մարմնի՝ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հիմնադրման օրն է
Փետրվարի 17-ն ականազերծման գործողությունների ազգային մարմնի՝ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հիմնադրման օրն է։
11 տարի առաջ այս օրը՝ կարևորելով ականազերծման գործընթացը և պատերազմի պայթուցիկ մնացորդների ռիսկերը հասցնելու համար այնպիսի նվազագույն մակարդակի, որը թույլ կտա մեր քաղաքացիներին բարելավելու կյանքի որակը, 2011 թվականի փետրվարի 17-ին ՀՀ կառավարությունը հիմնադրեց «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը։
«ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ն համակարգում է հակաականային գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում։
Հակաականային գործունեությունը ներառում է պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկում, պայթուցիկ զինամթերքի հետազոտություն, նշագրում և մաքրում, տուժածների աջակցություն, պաշարների ոչնչացում և քարոզչություն։
2016 թվականից «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ը Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Տավուշի մարզերում նշագրել է 79 վտանգավոր տարածքներ՝ տեղադրելով 1464 վահանակ և 20 790 ժապավեն։ Մինչև 2021 թվականը ՀՀ-ում մաքրվել է 413 872 քմ տարածք, իսկ տեղական ինքնակառավարման մարմիններին հանձնվել է 241 759 քմ տարածք։ «ՀԱՓԿ» կատարած աշխատանքներից հետո էլ այսօր դեռևս 17 898 786 քմ տարածք մնում է ականային և պայթուցիկ զինամթերքի վտանգի ենթակա։
2016 թվականից ամեն տարի «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ը մոտ 10 000 երեխայի և քաղաքացու սովորեցնում է անվտանգ վարքագծի կանոնները և հանդիպումներ ունենում տուժածների հետ, թարմացնում տուժածների բազան։
«ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ն իրականացնում է նաև հումանիտար առաքելություն։
Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպ քաղաքում 2019 թվականի փետրվարից մինչև այսօր մաքրվել է 880 000քմ ականներով և պայթուցիկ զինամթերքով վարակված տարածք, իսկ բժիշկների մեր խումբն օգնություն է ցուցաբերել 42 000 տեղաբնակի։
Սիրիայի Արաբական Հանրապետության Դամասկոս նահանգում 2021 թվականի նոյեմբերի 21-ից մեկնարկել է Դարայա շրջանի գյուղատնտեսական նշանակություն ունեցող շուրջ 2 մլն․ հողատարածքի մակերեսային և խորքային հումանիտար ականազերծման աշխատանքները։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
937 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
961 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»