Գյումրիում մանկահասակ երեխաների աչքի առջև հորը սպանելու քրգործով դատական նիստը մեկնարկել է. aravot.am
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր պիտի լսվեր Գյումրու «Մուշ» թաղամասում այս տարվա մարտի 15-ին տեղ ունեցած վենդետայի գործով դատական նիստը, սակայն այն հետաձգվեց ամբաստանյալին կալանավայրից տեղափոխել չկարողանալու պատճառով, հայտնում է aravot.am-ը։
Ուղեկցող ջոկի հրամանատարի ժ/պ-ն հեռախոսազանգով դատարանին տեղեկացրել էր, որ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չեն կարող ամբաստանյալի ներկայությունն ապահովել։ Այս գործով դատավորը Նարեկ Բեգլարյանն է։ Հիշեցնենք՝ սպանության մեջ մեղադրվում է 34-ամյա Հրաչյա Արտուշի Թամոյանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 34-104 հոդվածի 1-ին մասով, 112 հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 1-ին մասով։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։