ԱՄՆ-ի Տեխաս նահանգում 24-ամյա տղամարդը մանկահասակ երեխաների աչքի առաջ գլխատել է կնոջը
ԱՄն-ի Տեխաս նահանգի բնակիչ՝ 24-ամյա Դևիդ Դաուզաթին դատարանը դատապարտել է 52 տարվա ազատազրկման այն բանից հետո, երբ վերջինը խոստովանել է, որ իր երեխաների աչքի առաջ գլխատել է իր կնոջը՝ Նատաշային, հաղորդում է New York Post-ը։
Տղամարդը զանգահարել է իր կնոջ հարազատներին ու ասել, որ սպանել է նրան, ինչից հետո դեպքի վայր ժամանած ոստիկանները տանը հայտնաբերել են գլխատված կնոջը, իսկ կողքին՝ ամուսնուն։ Նույն վայրում են եղել նաև նրանց 1-ամյա և 2-ամյա երեխաները։
Կնոջ գլուխը ամուսինը տեղադրել էր սառնարանում։ Երեխաները չեն տուժել, իսկ սպանության դրդապատճառները չեն հաղորդվում։