12230 դիտում
22:50 17-07-2021
Ձևականորեն հարուցված քրգո՞րծ․ դատախազի աչքի առջև Գյումրու կանաչ գոտում վեր է հառնում ապօրինի պահեստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Aravot.am
Գյումրու «Երիտասարդական» զբոսայգու տարածքում «Դոմուս»-ի պահեստի նոր կառուցվող շենքում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում։ Այսօր ականատես եղանք, թե ինչպես է ծանր տեխնիկան աշխատում հենց պահեստի ներսում, մեծ թափով օր առաջ փորձում են ավարտին հասցնել շենքը, գյումրեցիների բնութագրմամբ՝ Գյումրիին ոչ հարիր, «անճոռնի, անֆասոն» կառույցը, հայտնում է Aravot.am-ը։
Ներդրողի՝ այս հարցում հապճեպություն ցուցաբերելը գուցե այդքան զարմանալի չթվար, եթե Շիրակի մարզի դատախազությունն այդ նույն «Երիտասարդական» զբոսայգու տարածքի օտարման փաստի առթիվ ուսումնասիրություններ չաներ ու քրգործ չհարուցեր, ավելին, այդ քրգործը հանրապետության ողջ մամուլով չհրապարակեր։ Տևական ժամանակ է՝ ֆեյսբուքյան տարբեր խմբերում ու նաև մեր անհատական էջում գյումրեցիներից շատերը մեկնաբանություն են գրում՝ իրենց զարմանքը հայտնելով շարունակվող շինաշխատանքների մասին, նրանք նաև հարցնում են՝ մի՞թե ձևական է քրգործի հարուցումը։ Դատելով պահեստի շենքի մանրակրկիտ կատարվող շինաշխատանքներից՝ պիտի ասել, որ գյումրեցիները ուզեն, թե չուզեն կանաչ գոտում պահեստը կառուցվելու է։
Այդ դեպքում հարց է առաջանում՝ ո՞րն է քրգործ հարուցելու իմաստը և ինչո՞ւ Շիրակի մարզի դատախազը հետևողականություն չի ցուցաբերում շինաշխատանքները դադարեցնել տալու․ չէ՞ որ նախաքննություն է ընթանում, ու նա ուղղակիորեն պարտավոր է շինարարությունը կասեցնելու։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ Aravot.am-ում:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2883 դիտում
10:26 28-04-2020
Մի հարց է հառնում՝ պահպանե՞լ, թե՞ մեղմացնել կարանտինային ռեժիմը․ «Առավոտ»
2797 դիտում
19:14 22-11-2021
Գյումրիում մանկահասակ երեխաների աչքի առջև հորը սպանելու քրգործով դատական նիստը մեկնարկել է. aravot.am