211652_close_icon
views-count1067 դիտում article-date 15:38 19-11-2021

Գառնի տաճարի տարածքում պատվանդաններ ու պատմական քարեր կտեղադրվեն

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում բարեկարգման աշխատանքներ են կատարվում։ 

Դեպի Գառնիի տաճար տանող ճեմուղու երկու կողմերում տեղադրվելու են բազալտապատ 24 պատվանդաններ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատվանդանների վրա կդրվեն հնագիտական նշանակություն ունեցող քարեր և բեկորներ։ Բեկորները բերված են արգելոց-թանգարանի տարբեր մասերից։ Նրանց պատվանդանների վրա տեղադրելու նպատակը նախ՝ այցելուների համար ցուցադրությունն է, երկրորդ՝ քարերը քայքայվելուց պահպանելը։ 

Նման պատվանդանների վրա քարեր արգելոց-թանգարանի տարածքում տեղադրվել են 2018-ից, սակայն այժմ դրանց քանակն ավելացնելու կարիք է ստեղծվել։

Նմանատիպ նյութեր