211652_close_icon

Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում. տղամարդը «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող ճանապարհին՝ Ուջանի վարչական տարածքում, քարեր է լցրել և արգելում է ճանապարհաշինարարներին աշխատել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count8563 դիտում article-date 12:37 17-09-2025
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում: Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ դեռևս կառուցվող և չշահագործվող «Հյուսիս-հարավ» ճանապարհի Ուջան բնակավայրի վարչական տարածքում քաղաքացին ճանապարհի մոտ 70-100 մետր հատվածում քարեր է թափել և արգելում է ճանապարհաշինարարներին նշված հատվածում կատարել իրենց աշխատանքը: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները և ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը:
 
Պարեկներն ու համայնքային ոստիկանները Ուջան գյուղի՝ արարքը կատարող 60-ամյա բնակիչ Հարություն Ա.-ի հետ բանակցություններ են վարում, որպեսզի կամ ինքը հեռացնի քարերը, կամ ճանապարհաշինարարները իրենք հեռացնեն և նա չխոչընդոտի ճանապարհաշինարարների աշխատանքին: 
 
Դեպքի մասին տեղեկացվել է նաև Աշտարակ խոշորացված համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանին, ում հանձնարարականով ժամանել են նաև քաղաքապետարանի աշխատակիցները: 
 
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր