Միջադեպ «Զորաց քարեր» հուշարձանի տարածքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր` օգոստոսի 22-ին, մի խումբ անհայտ ակտիվիստներ բողոքի ակցիա են կազմակերպել «Զորաց քարեր» հուշարձանի տարածքում, որտեղ պեղումներ են իրականացվում՝ ուրարտագետ, հնագետ, դոկտոր-պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի գլխավորությամբ:
10-15 երիտասարդներ, որոնցից մեկը ներկայացել է մասնագիտությամբ բժիշկ, մյուսը` լրագրող, շուրջ 1,5 ժամ խաթարել են հնագետների աշխատանքը:
Նրանք վիրավորանքներ են հնչեցրել պեղումներ իրականացնողների հասցեին ու պահանջել իրենց խոսքով՝ «չվիրավորել հուշարձանը»: Բողոքավորներն ասել են, որ «Զորաց քարերը» աստղադիտարան է, ոչ թե դամբարանադաշտ:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ չնայած ակտիվիստների միջադեպ հրահրելու համառ ջանքերին, որևէ արտառոց դեպք չի արձանագրվել:
Թե ովքեր են եղել «վայ» ակտիվիստները, որոնք իրենց գիտունիկի տեղ դրած փորձել են Հռոմի պապից ավելի կաթոլիկ ու հայոց պատմության գիտակ երևալ` առայժմ պարզ չէ:
Միջադեպի առիթով պարզաբանում ստանալու համար [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը դիմեց Հուշարձանների պահպանության ծառայությանը, որտեղից խոստացան պատասխանել ավելի ուշ:
Մենք հետամուտ կլինենք միջադեպի առիթով իրադարձությունների զարգացմանը: