211652_close_icon
views-count6053 դիտում article-date 12:28 18-11-2021

ՌԴ ՊՆ-ն դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ առաջարկներ է արել. մեզ համար դրանք ընդունելի են. Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ երեկ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ 2021-ի մայիսից ի վեր  Հայաստանի եւ Ադրբեջանի  սահմանների միջեւ դեմարկացիա եւ դելիմիտացիա իրականացնելու  վերաբերյալ 3 առաջարկ է հնչել ՌԴ-ի կողմից եւ 3 էլ մեզ համար ընդունելի են եղել եւ շարունակում են ընդունելի մնալ:

«Երեկ իմ հայտարարությունից հետո ՌԴ ՊՆ-ն դեմարկացիայի եւ դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով: Ես ուզում եմ վերահաստատել, որ այդ առաջարկությունները մեզ համար ընդունելի են»,- ասաց նա:

Վարչապետը դիմեց ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանին՝ ասելով. «Խնդրում եմ Ռուսաստանի ձեր գործընկերոջ հետ ճշգրտեք մանրամասները եւ փորձենք իրագործել առաջարկները ՌԴ արած առաջարկների շրջանակներում եւ հիման վրա»:

«Շատ լավ»,-արձագանքեց Պապիկյանը:

Նմանատիպ նյութեր