211652_close_icon
views-count898 դիտում article-date 23:55 10-10-2023

Դելիմիտացիայի գործընթացում կոնկրետ քարտեզներով կարձանագրվեն սահմանի խախտումները, որոնք պետք է վերացվեն. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցին, թե արդյոք Գրանադայի քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարությունը չեզոքացրել է Ադրբեջանի կողմից սպառնացող վտանգները, և արդյոք Ադրբեջանը իր զորքերը դուրս կհանի Հայաստանի օկուպացված տարածքներից։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Փաշինյանն այս մասին ասաց Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

«Երբ դելիմիտացիայի հիմքում դրվում են կոնկրետ քարտեզներ, արձանագրվում են սահմանի խախտումները, ինչը նշանակում է, որ դելիմիտացիայի պրոցեսում այդ  խախտումները պետք է վերացվեն։ Հիմա պրոբլեմն այն է, որ այս ձևակերպման տակ չկա Ադրբեջանի ստորագրությունը, բայց մյուս կողմից առնվազն արևմտյան տիրույթում ձևավորվել է արդեն պաշտոնական ըմբռնում, որ սա պետք է լինի հիմքն ապագա խաղաղ կարգավորման»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր