6254 դիտում
22:02 17-11-2021
Ազատանի ընդդիմադիր գյուղապետին զրկեցին Ախուրյանի ՏԻՄ ընտրություններին մասնակցելուց. Aravot.am
Այսօր Վերաքննիչ վարչական դատարանը «Իկիլիկյան» դաշինքին զրկեց Ախուրյան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին որպես թեկնածու գրանցելուց, դատարանը բավարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հայցը, հայտնում է aravot.am-ը։
Կայքն անդրադարձել էր, որ «Իկիլիկյան» դաշինքը հայտնվել է դատական քաշքշուկներ մեջ։ Սկզբում այս դաշինքն էր դատի տվել 32 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի՝ իրենց գրանցումից զրկելու որոշումը, շահել էր դատը, սակայն մի քանի օր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն էր հայց ներկայացրել դատարան՝ պահանջելով «Իկիլիկյան» դաշինքին զրկել գրանցումից։
«Իկիլիկյան» դաշինքի ավագանու ցուցակը գլխավորող Վարդան Իկիլիկյանն՝ Ազատան համայնքի գյուղապետը, որը հայտնի է իր ընդդիմադիր կեցվածքով ու համարձակությամբ, դատարանի այսօրվա որոշումը որակում է որպես է քաղաքական հետապնդում իր նկատմամբ։ Նա նշում է, որ բողոքարկելու է այդ որոշումը։ Ըստ նրա, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հայցը դատարանն ընդունելն արդեն իսկ անթույլատրելի էր, քանի որ բողոքարկման եռօրյա ժամկետը վաղուց անցել էր, իսկ նրանք դատարան են դիմել 13-14 օր անց․ ամենաուշը նոյեմբերի 6-ին պիտի բողոքարկեին, մինչդեռ բողոքարկել են ամսի 14-ին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Նմանատիպ նյութեր
4336 դիտում
22:28 23-11-2021
«Մեզ խաբել են․ ապակողմնորոշել»․ Ազատանի ընդդիմադիր գյուղապետը կրկին դատարան է դիմել. Aravot.am
1842 դիտում
13:23 02-12-2016
Ֆրանսուա Օլանդը հրաժարվել է հաջորդ նախագահական ընտրություններին մասնակցելուց
Այս բաժնից
844 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին
646 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու